Աշխարհագրություն

1․ Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
1) Թուրքիան
2) Իրաքը 3) Սիրիան 4) Լիբանանը

2․ Միջերկրական ծով ելք չունեցող պետություն է.
1) Կիպրոսը 2) Սիրիան 3) Լիբանանը 4) Իրաքը

3․Ընտրել «պետություն — մայրաքաղաք» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

1․Իրաք ա. Բեյրութ

2․ Իրան բ. Թեհրան

3․ Լիբանան գ. Էր–Ռիադ

4․ Սաուդյան Արաբիա դ. Բաղդադ
1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ 3) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–ա, 2–գ, 3–բ, 4–դ

4․ Ո՞ր շարքի երկրները Հարավարևմտյան Ասիայում չեն.
1) Հայաստան, Վրաստան, Լիբանան
2) Թուրքիա, Ադրբեջան, Քուվեյթ
3) Ուզբեկստան, Տաջիկստան,Թուրքմենստան 4) Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Եմեն

5․ Ո՞ր զույգի գետերն են հոսում Հարավարևմտյան Ասիայի տարածքով.
1) Ամուդարյա և Սիրդարյա 3) Ուրալ և Պեչորա
2) Տիգրիս և Եփրատ 4) Գանգես և Բրահմապուտրա

6․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Այստեղ է կենտրոնացված ածխի համաշխարհային պաշարների 2/3–ը:
2) Ծայր հարավային մասն աչքի է ընկնում լեռնային ռելիեֆով:
3) Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի մշակությամբ:
4) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Թուրքիան է:

7․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.

1) Լիբանանում զարգացման բարձր մակարդակի է հասել ֆինանսավարկային
համակարգը:
2) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Իսրայելն է:
3) Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղը նավթարդյունաբերությունն է:
4) Իրանը և Իրաքը փյունիկյան արմավի մշակությամբ աշխարհի առաջատար
երկրներն են:

8․ Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Այստեղ է առաջացել բուդդայականությունը:
2) Երկրների մեծ մասի բնակչության կազմում գերակշռում են տղամարդիկ:
3) Երկրների մեծ մասի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դերն
արդյունահանող ճյուղերինն է:
4) Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։

9․ Վրաստանի քաղաքներ են.

1) Ռուսթավին և Կասպին 3) Սումգաիթը և Բաթումը
2) Իզմիրը և Փոթին 4) Թել Ավիվը

10․ Ընտրել «հանքավայր — հանքային ռեսուրս» համապատասխանությունների
ճիշտ շարքը.

  1. Տղիբուլի ա. մանգան
  2. Մառնեուլ բ. պղինձ
  3. Ճիաթուրա գ. հանքային ջուր
  4. Բորժոմ դ. քարածուխ
    1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

11․ Ո՞ր գետն է հոսում Թուրքիայի տարածքով.
1) Եփրատը 3) Կուրը
2) Սիրդարյան 4) Ճորոխը

12․ Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

13․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:
3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

14․ Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

15․ Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը

2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

16․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

17․ Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:
4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին է:

18․ Ընտրել Հարավային Ասիայի պետությունների և դրանց մայրաքաղաքների
համապատասխանությունների ճիշտ շարքը.

  1. Նեպալ ա. Դաքքա
  2. Բանգլադեշ բ. Կատմանդու
  3. Հնդկաստան գ. Իսլամաբադ
  4. Պակիստան դ. Դելի
    1) 1–ա, 2–բ, 3–գ, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    4) 1–գ, 2–բ, 3–դ, 4–ա

19․ Ո՞ր կրոնն է ծագել Հարավային Ասիա տարածաշրջանում.
1) քրիստոնեությունը
2) բուդդայականությունը
3) մահմեդականությունը
4) հուդայականությունը

20․ Բնութագրումով որոշել տարածաշրջանը.
Այս տարածաշրջանն աչքի է ընկնում բնակչության բարձր խտությամբ: Բնակչության մեծ մասը խոսում է հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուներով: Այստեղ գերակշռում են տնտեսապես թույլ, ագրարային տնտեսություն ունեցող երկրները: Տարածաշրջանը միջազգային շուկա է արտահանում ջութ և
ջութե ապրանքներ, թեյ և համեմունք: Ո՞ր տարածաշրջանն է.

1) Հարավային Ասիան 3) Հարավարևմտյան Ասիան
2) Արևելյան Ասիան 4) Կենտրոնական Ասիան

Աշխարհագրություն․ Ֆրանսիա

1․ Բնութագրել Ֆրանսիայի աշխարհագրական դիրքը: 

Ֆրանսիան արևմտյան Եվրոպայի ամենամեծ երկիրն է։ Ֆրանսիան ունի նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք: Նրա ծովային սահմանները երկու անգամ սվելի երկար են, քան ցամաքային սահմանները։ Հյուսիս-արևմուտքում սահմանակից է Ատլանտյան օվկիանոսի մաս կազմող Բիսկայան ծոցին, և Անգլիական նեղուցին (Լա Մանշ), իսկ հարավում սահմանկից է Միջերկրական ծովին։ Սա Ֆրանսիային հնարավորություն է տալիս ակտիվ մասնակցություն ունենալ համաշխարհային ծովային առևտրին։

2․ Որո՞նք են ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալները։

Ֆրանսիայի տնտեսության զարգացման նախադրյալներն են․

1․ Նպաստավոր տնտեսաաշխարհագրական դիրք։ Ֆրանսիան հարուստ է մեծ գետերով՝ Սենը, Ռոնը, Լուարը, Գարոնը, որոնք կարևոր տրանսպորտային նշանակություն ունեն, Դրանք կարևոր են նաև, որովհետև լեռնային գետերի վրա կառուցվում են ջրէկներ,։ Ֆրանսիայի Միջերկրական ափը և ձյունառատ Ալպերը հարուստ են մաքուր օդով և գեղատեսիլ բնությունով։ Տարեկան Ֆրանսիա այցելում են մոտ 70-75 միլիոն զբոսաշրջիկ, և այս ճյուղի տարեկան եկամուտը կազմում է ավելի քան 30 միլիարդ եվրո։

2․ Մակերևույթ։ Ֆրանսիան ունի բազմազան մակերևույթ։ Ֆրանսիայի հարթավայրերը նպաստավոր են բուսաբուծության համար, և տարածված են երկրի հյուսիսում և արևելքում։ Ալպյան և Պիրենյան լեռները նպաստավոր են անասնապահության և զբոսաշրջության համար։

3․ Բարենպաստ կլիմայական պայմանները։ Կլիման խոնավ է ու մեղմ, ինչը նախադրյալներ է ստեղծում բոլոր տեսակի մշակաբույսների աճեցման համար։ Հարավում բարենպաստ է մերձարևադարձային մշակաբույսերի (ձիթապտուղներ, ցիտրուսներ, և այլն) աճեցման համար։

4․ Տարբեր բնական ռեսուրսների առկայություններ (Օրինակ՝ հողային, ջրային, մետաղային, բնական)։ Ֆրանսիան հարուստ է կալիումական աղերով, բոքսիտների հանքավայրերով և ուրանի պաշարներով։ Ֆրանսիայում կան հանքային աղբյուրներ, որոնց վրա ստեղծված են հանգստյան տներ և առողջարաններ։

3․ Ի՞նչ դեր ունի Ֆրանսիան ժամանակակից աշխարհում և տարածաշրջանում:

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել, Ֆրանսիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

5․ Որոնք են Ֆրանսիայիում զբոսաշրջության և հանգստի կազմակերպման ռեսուրսները։

*

Աշխարհագրություն․ Գերմանիա

1․ Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները։

Գերմանիայի աշխարհագրական դիրքը կենտրոնական է, որովհետև բոլոր տրանսպորտային ուղիները անցնում են այդ երկրով, ինչը էժան է գնի առումով։ Գերմանիան նաև ռեսուրսների գլխավոր փոխադրողներից է։

Սակայն պատերազմի ժամանակ կենտրոնական դիրքը կարող է նաև թերություն դառնալ, երբ երկիրը հարձակման կարող է ենթարկվել բոլոր կողմերից, ինչպես եղել է համաշխարհային առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։

2․ Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

ա) Տրանսպորտային խաչմերուկ է, ունի օդային, ջրային, և ցամաքային հասանելիություն։
բ) Բնական ռեսուրսները և պայմանները բարենպաստ են։
գ) Գերմանիան ունի կրթված և որակյալ մասնագետների մեծ քանակ։
դ) Ազգային բնավորության գծերը՝ կարգապահությունը, կազմակերպվածությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, նույնպես կարևոր են տնտեսության զարգացման համար։

3․ Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան առաջատար դիրքեր է զբաղեցնում համաշխարհային քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, և գիտական կյանքում։ Գերմանիան Եվրամիության առաջնորդ պետություններից է, աշխարհի խոշոր տնտեսությունների՝ Մեծ Յոթնյակի անդամ է։ Գերմանիայում են գտնվում ամենաառաջատար համալսարանները։ Գերմանիայում արտադրում են ամենալավագույն մեքենաները (ի դեպ մեքենան հայտնագործել են Գերմանիայում)։

4․ Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:

Աշխարհագրություն․ Եվրոպա․ Ընդհանուր աշխարհագրական ակնարկ

1. Ընդհանուր կողմերով տալ Եվրոպայի տեղը քաղաքակրթության և մարդկության առաջընթացի գործում:

Մեծ է Եվրոպայի դերը քաղաքակրթության, մարդկության առաջընթացի գործում:
Եվրոպան քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական, սոցիալական, ռազմական,
ֆինանսական շատ բարդ մարմին է, բազմաբովանդակ համակարգ, համաշխարհային
տնտեսության «եվրակենտրոն» մոդելի բնօրրանը: Եվրոպան գիտությունների,
աշխարհագրական Մեծ հայտնագործությունների, վերածննդի, մեքենայական
արտադրության, արդյունաբերական հեղաշրջումների հայրենիքն է, միաժամանակ
«երեսնամյա», «հարյուրամյա», Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների
թատերաբեմը:

2. Սահմանել Եվրոպական խորհրդարան, Եվրոպական միության խորհուրդ,Եվրոպական հանձնաժողով, Եվրոպական դատարան, ԵԱՀԿ հասկացությունները:

Եվրոպական խորհրդարանն Եվրամիության համաօրենսդիր մարմինն է, ունի բյուջետային իշխանություն և իրականացնում է ժողովրդական հսկողություն եվրոպական բոլոր ենթակառուցվածքների նկատմամբ: Այն ձևավորվում է 5 տարի մեկ ուղղակի ընտրությունների միջոցով և ներկայումս ունի 736 պատգամավոր։ Եվրախորհրդարանին է վերապահված Եվրահանձնաժողովի նախագահող նշանակելը, կազմի հաստատումը, ինչպես նաև այն լուծարելու իրավունքը:

Եվրոպական միության խորհուրդը Եվրամիության հիմնական որոշումներ ընդունող մարմինն է: Այն կազմված է անդամ երկրների նախագահներից կամ վարչապետերից, ինչպես նաև եվրահանձնաժողովի նախագահից։ Յուրաքանչյուր ղեկավար կարևոր խնդիրների ժամանակ ունի վետոյի իրավունք։ Որոշումները ընդունվում են միաձայն՝ կոնսենսուսով։

Եվրոպական հանձնաժողովը Եվրախորհրդի անդամ երկրներից անկախ մարմին է, որը
պաշտպանում է Եվրամիության, որպես միջազգային անկախ կազմակերպության շահերը, արտաքին աշխարհում հանդես է գալիս նրա անունից, պատասխանատու է Խորհրդարանի և Միության խորհրդի որոշումների իրականացման համար: Այն կազմված է անդամ երկրների քաղաքացի մեկական նախարարներից, որոնք չեն ներկայացնում իրենց կառավարությունները, և քվեարկության ժամանակ ունեն մեկական ձայն։

Եվրոպայի խորհուրդը ժողովրդավարության խորացման, մարդու ազատության ու իրավունքների ընդլայնման հարցերով զբաղվող կազմակերպություն է։ Այժմ նրա կազմում կա 47 պետություն, Հայաստանն անդամակցում է 2001թ-ից։

3. Ինչպե՞ս կարող է ազդել <Ընդլայնված Եվրոպա-նոր հարևաններ> ծրագրի ազդեցությունը Եվրոպայի սահմանների , աշխարհում նրա տեղի ու դերի փոփոխության վրա:

4. Որո՞նք են Եվրոպայի քաղաքական քարտեզի քանակական և որակական փոփոխություննրը:

Եվրոպայի քաղաքական քարտեզը մեծ փոփոխությունների է ենթարկվել
Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո` թե՛ քանակական և թե՛
որակական առումով:

Եվրոպան առանց Ռուսաստանի Դաշնության միավորում է 44 պետություն` 7.6 մլն. քկմ
տարածքով և 590 մլն. բնակչությամբ, այդ թվում 32 հանրապետություններ, 12
միապետություններ և բրիտանական տիրույթ Ջիբրալթարը: