Աշխարհագրություն ամփոփիչ աշխատանք

1․ Յուրաքանչյուր երկրում պատմականորեն ձևավորված հասարակական գործունեության ոլորտների ամբողջությունը կոչվում է. 

1) համաշխարհային տնտեսություն

2)տնտեսության ճյուղ 

3) ոչ արտադրական ոլորտ 

4) ազգային տնտեսություն 

2․ Տնտեսության այն ճյուղերի ամբողջությունը, որոնք զբաղված են նյութական բարիքների արտադրությամբ, կոչվում է. 

1) տրանսպորտ                           3) գյուղատնտեսություն

 2) ոչ արտադրական ոլորտ    4) արտադրական ոլորտ 

3․ Համաշխարհային տնտեսության ձևավորման նախադրյալ չէ. 

1) համաշխարհային շուկան    3) մեքենայական արտադրությունը 

2) ջերմային տրանսպորտը      4) աշխատուժը

4. Համաշխարհային տնտեսության զարգացման փուլերից չէ. 

1) մինչագրարային փուլը   3) ինդուստրիալ փուլը 

2) ագրարային փուլը      4) հետինդուստրիալ փուլը 

5. Ոչ արտադրական ոլորտի ճյուղ չէ. 

 1) բեռնատար տրանսպորտը   3) պետական կառավարումը 

2) գիտությունը                4) գովազդային գործակալությունը 

6. Արդյունաբերության առաջատար եռյակի ճյուղ չէ. 

1) էլեկտրաէներգետիկան 3) թեթև արդյունաբերությունը 

2) քիմիական արդյունաբերությունը 4) մեքենաշինությունը 

7․ Համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն ունեն.

1) ջէկերը 2) ջրէկերը 3) աէկերը 4) մէկերը

8․ Ո՞ր պնդումն է սխալ.

  • 1) Զարգացած երկրների արդյունաբերության առաջատար ճյուղը վառելիքային արդյունաբերությունն է:
  • 2) Ներկայումս էլեկտրաէներգիայի արտադրության մեջ մեծանում է էներգիայի
  • ոչ ավանդական աղբյուրների դերը:
  • 3) Աշխարհում առաջին աէկը կառուցվել է Ռուսաստանում:
  • 4) Աշխարհի խոշորագույն աէկը Ճապոնիայում է:

9․ Ո՞ր պնդումն է ճիշտ.

1) Նավթի համաշխարհային պաշարների մոտ 9/10–ը կենտրոնացված է զարգացած երկրներում:
2) Էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքում ամենամեծ բաժինն
ունեն ատոմային էլեկտրակայանները:

3) Քիմիական արդյունաբերության գիտատար ճյուղերը տեղաբաշխված են
զարգացող երկրներում:
4) Էլեկտրաէներգիայի համաշխարհային արտադրության 4/5–ը բաժին է ընկնում
զարգացած երկրներին:

10․ Մեքենաշինության տեղաբաշխման սկզբունք չէ.

  • 1) տեղաբաշխումը վառելիքային բազաների մոտ
  • 2) տեղաբաշխումը սպառման վայրերի մոտ
  • 3) տեղաբաշխումը խիտ բնակեցված վայրերում
  • 4) տեղաբաշխումը գիտական կենտրոնների մոտ

11․ Գյուղատնտեսական հողահանդակ չէ.0,25 

1) վարելահողը    3) խոտհարքը 

2) արոտավայրը   4) անտառը 

12 «Բուսաբուծության ճյուղ — մշակաբույս» զույգերից ընտրել սխալը. 0․25 

1) հացահատիկային — բրինձ 

2) կերային — ցորեն 

3) բանջարաբոստանային — կաղամբ 

4) տեխնիկական — շաքարի ճակնդեղ 

13. Հացահատիկային մշակաբույսեր չեն.0,25 

1) կորեկը և գարին       3) բրինձը և եգիպտացորենը 

2) վարսակը և ցորենը 4) արևածաղիկը և սոյան 

14․Թելատու տեխնիկական մշակաբույսեր են.0,25 

1) եգիպտացորենը և շաքարեղեգը 3) ծխախոտը և բամբակենին 

2) ջուտը և վուշը 4) բրինձը և արևածաղիկը 

15. Ո՞ր պնդումն է ճիշտ. 0,5 

1) Համաշխարհային անասնապահության առաջատար ճյուղը խոշոր եղջերավոր անասնապահությունն է:

 2) Լեռնային շրջանների անասնապահության հիմնական ճյուղը խոզաբուծությունն է:

 3) Ոչխարաբուծությունը հիմնականում զարգանում է մերձքաղաքային գոտիներում: 

4) Թռչնաբուծությունը անասնապահության ամենադանդաղ զարգացող ճյուղն է: 

16․ Ընտրել «մշակաբույս — բուսաբուծության ճյուղ» համապատասխանությունների ճիշտ շարքը.

  • ծխախոտ ա. հացահատիկային
  • գարի բ. տեխնիկական
  • վարունգ գ. այգեգործություն
  • խնձոր դ. բանջարաբոստանային
    1) 1–բ, 2–գ, 3–ա, 4–դ
    2) 1–ա, 2–գ, 3–դ, 4–բ
    3) 1–գ, 2–ա, 3–բ, 4–դ
    4) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ

17․ «Մշակաբույս — առաջատար երկիր» զույգերից ընտրել սխալը.

1) սուրճ — Բրազիլիա
2) թեյ — Հնդկաստան
3) բրինձ — Արգենտինա
4) եգիպտացորեն — ԱՄՆ

18․ Ո՞ր շարքում են տրանսպորտի տեսակները դասակարգված ըստ համաշխարհային բեռնաշրջանառության կառուցվածքում իրենց բաժնի՝ նվազման կարգով.

  • ա. ծովային տրանսպորտ
  • բ. ավտոմոբիլային տրանսպորտ
  • գ. խողովակաշարային տրանսպորտ
  • դ. երկաթուղային տրանսպորտ
  • 1) բ, ա, գ, դ 2) ա, դ, գ, բ 3) դ, գ, ա, բ 4) գ, բ, ա, դ

19․ Ո՞ր պնդումն է սխալ.

1) Երկաթուղային տրանսպորտը տրանսպորտի ամենաերիտասարդ ու արագ
զարգացող տեսակն է:

2) Համաշխարհային տրանսպորտային բեռնաշրջանառության մեջ առաջատար
դերը պատկանում է ծովային տրանսպորտին:
3) Ավտոմոբիլային տրանսպորտի դերը մեծ է հատկապես կարճ տարածությունների վրա բեռների և ուղևորների փոխադրման գործում:
4) Օդային տրանսպորտի դերը մեծ է հատկապես ուղևորների փոխադրման
գործում

20․Սխեմատիկ տեսքով ներկայացնել տնտեսության ճյուղային կառուցվածքը և նկարագրել դրանցից մեկը։

Աշխարհագրություն․ Տրանսպորտ և կապ

1․ Ի՞նչ դեր ունի տրանսպորտը ժամանակակից տնտեսության համար:

Տրանսպորտը խիստ կարևոր դեր ունի ժամանակակից տնտեսության մեջ, որովհետև դրանով է պայմանավորված առևտուրը, ապրանքների և հումք նյութերի տեղափոխությունը, մարդկանց տեղափոխությունը, զբոսաշրջությունը և բազմաթիվ այլ ճյուղեր։

Տրանսպորտի միջոցով են իրականացվում ներպետական և միջպետական փոխադրումները, որոնք ինչպես առանձին երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսության զարգացման և տեղաբաշխման նախադրյալներից են:

Ժամանակակից տրանսպորտի ուղղություններն են՝ ցամաքային, ջրային, օդային։ Ցամաքային տրանսպորտի տեսակներ են՝ երկաթուղայինը, ավտոմոբիլայինը, խողովակաշարայինը, էլեկտրոնայինը։

Ամենակարևոր ուղղությունը մնում է ծովային տրանսպորտը, որով իրականացվում է միջազգային բեռնափոխադրումների 4/5-ը։ Ժամանակակից աշխարհում շատ արագ են զարգանում նաև ավտոմոբիլային, էլեկտրոնային, և օդային տրանսպորտները։

2․ Բացատրել հետևյալ հասկացությունները. բեռնաշրջանառություն, ուղևորաշրջանառություն․

Բեռնաշրջանառությունը բեռների կշիռն է բազմապատկած փոխադրման միջին հեռավորությունով։ Այն չափում են տոննա/կմ-ով։

Ուղևորաշրջանառությունը ուղևորների թիվն է բազմապատկած փոխադրման հեռավորությունով։ Այն չափվում է ուղևոր/կմ-ով։

3․ ՀՀ համար տրանսպորտի որ տեսակներն են ավելի կարևոր, և ինչու։

Հայկական Հանրապետության համար, ավելի կարևոր են ցամաքային և օդային տրանսպորտի տեսակները, որովհետև Հայաստանը ծով ելք չունեցող երկիր է։

Ամենակարևոր տրանսպորտի միջոցը ավտոմոբիլային տրանսպորտն է։ Երկրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը երկաթուղային տրանսպորտն է։ Դա այդպես է, որովհետև մեր երկիրը Վրաստանի հետ կապված է երկու ավտոմոբիլային կճանապարհով և մեկ երկաթուղով, իսկ Իրանի հետ միայն մեկ ցամաքային ճանապարհով։

Երրորդ ամենակարևոր տրանսպորտի միջոցը օդային տրանսպորտն է։ Օդային տրանսպորտով Հայաստանը կապվում է տարբեր տարածաշրջանների հետ (հարավ-արևելյան Եվրոպա, Եվրասիական տարածք, հարավ-արևմտյան Ասիա և Մերձավոր Արևելք)

Տրանսպորտային միջազգային գլխավոր ուղիները

1. Ի՞նչ դեր ունի տրանսպորտը համաշխարհային տնտեսության գործում:

Միջազգային շուկայի ձևավորման և աշխատանքի միջազգային բաժանման ապահովման մեջ դեր ունի տրանսպորտը, որն ապահովում է տարբեր երկրների և մայրցամաքների միջև բեռների և ուղևորների տեղափոխումը։

Տրանսպորտի կարևորությունը հայտնի է դեռևս Հին Հռոմի ժամանակաշրջանից:

Միջին դարերի ամենակարևոր տրանսպորտային ճանապարհը՝ «Մետաքսի ճանապարհը», որը կապել է Միջերկրական ծովը Չինաստանին, անցել է նաև Հայաստանի տարածքով:

2. Տնտեսության զարգացման ներկա փուլում տրանսպորտի ո՞ր տեսակն է ամենաարագը զարգանում: Պատասխանը հիմնավորե՛լ:

Տնտեսության զարգացման ներկա փուլում ամենաարագ զարգացող տրանսպորտի տեսակը ծովային տրանսպորտն է։ Դրա հիմնական պատճառն այն է, որ ամենամեծ տնտեսական աճը տեղի է ունենում Ասիայում՝ Հնդկաստանում, Չինաստանում և Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մյուս երկրներում։ Նրանց արդյունաբերությունն աճում է և առևտրի համար կարիք կա նոր տրանսպորտային միջոցների, իսկ ծովային տրանսպորտը այդ տարածաշրջանի համար ամենակարևոր միջոցն է։

Ծովային ուղիների լայն ցանց է զարգացել թե Հնդկական օվկիանոսում, թե չինական ծովերում։ Այստեղով են անցնում Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի նավահանգիստներից դեպի Եվրոպա, Ավստրալիա եւ Աֆրիկա գնացող ծովային ճանապարհները։ Կառուցվել են ժամանակակից ենթակառուցվածքներով ու տեխնիկայով հագեցված խոշոր նավահանգիստներ Հարավային Ասիայի ծովափերին (Մումբայ, Կարաչի), Չինաստանի արեւելյան առափնյա գոտում (Շանհայ, Տյանցին եւ այլն) եւ Սինգապուրում:

3․ Նշե՛լ հետևյալ ջրային ավազանների ամենախոշոր նավահանգիստները.

1. Ճապոնական ծով – Բուսան / Կորեա
2. Միջերկրական ծով – Պիրեուս / Հունաստան
3. Հյուսիսային ծով – Ռոտերդամ / Հոլանդիա
4. Կարիբյան ծով – Կոլոն / Պանամա
5. Պարսից ծոց – Ջեբել Ալի / Արաբական Է միրություններ
6. Մեքսիկական ծոց – Հյուսթոն / ԱՄՆ
7. Արաբական ծով – Մումբայ / Հնդկաստան
8. Բենգալական ծոց – Չիտտագոնգ / Հնդկաստան
9. Ջիբրալթարի նեղուց – Տանժեր / Մարոկո
10. Բաբ-էլ-Մանդեբի նեղուց – Փերիմ / Եմեն
11. Հարավ-չինական ծով – Շենժեն / Չինաստան
12. Արևելաչինական ծով – Շանհայ / Չինաստան
13. Պանամայի ջրանցք – Կոլոն / Պանամա
14. Սուեզի ջրանցք – Պորտ Սաիդ / Եգիպտոս
15. Սև ծով – Նովոռոսիյսկ / Ռուսաստան
16. Կարմիր ծով – Ջեդդա / Սաուդյան Արաբիա
17. Բալթիկ ծով – Սանկտ Պետերբուրգ / Ռուսաստան
18. Բոտնիկի ծոց – Լուլեո / Շվեդիա
19. Լա Մանշի նեղուց – Հավր / Ֆրանսիա
20. Արաբական ծով – Մումբայ / Հնդկաստան
21. Բենգալական ծոց –
22. Դեղին ծով – Ցինդաո / Չինաստան
23. Սև ծոց –
24. Կասպից ծով (լիճ) – Բաքու / Ադրբեջան
25. Սպիտակ ծով – Արխանգելսկ / Ռուսաստան
26. Օխոտի ծով – Մագադան / Ռուսաստան
27. Բերինգի ծով – Անադիր / Ռուսաստան
28. Բերինգի նեղուց –

Աշխարհագրություն․ Ձկնորսություն, անտառային տնտեսություն և որսորդություն

1. Ի՞նչ տարբերություն կա նյութական արտադրության ոլորտների և ձնկորսության, անտառային տնտեսության, որսորդության միջև:

Նյութական արտադրությունը ստեղծված է տարբեր ապրանքներից արտադրելու վրա, իսկ ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, և որսորդությունը օգտվում են բնության բարիքներից։

Նյութական արտադրություն ստեղծվել է մոտ մի 3000 տարի առաջ, իսկ ձկնորսությունը, անտառային տնտեսությունը, և որսորդությունը եղել են նեանդերթալացիների ժամանակներից։

2. Ի՞նչ նյութական բարիքներ է մարդուն տալիս անտառը և այդ բարիքները տնտեսության ո՞ր ճյուղերում են օգտագործվում:

Անտառը տալիս է փայտանյութ, սղոցանյութ, նաև պտուղներ, հատապտուղներ, սերմեր, վայրի մեղր դեղաբույսեր և տեխնիկական բույսեր և այլն։ Նաև հնարավորեցնում է դեղնաբույսերի և տեխիկական բույսերի մթերումը, գազանների և թրչունների որսը և այլն։

Փայտանյութը և սղոցանյութը օգտագործվում են թղթի արդյունաբերության, կահույքագործության և թեթև արդյունաբերության համար։ Պտուղները, հատապտուղները, վայրի մեղրները, և գազանների ու թռչունների միսը օգտագործվում են սննդարդյունաբերության համար։ Սերմերը օգտագործվում են բուսաբուծության համար։ Դեղնաբույսերը և տեխնիկական բույսերը օգտագործվում են դեղնագործության և քիմիական արդյունաբերության համար։

3. Ի՞նչ հետևանքներ են թողնում ձկնորսությունը, անտառային տնտեսությունը և որսորդությունը բնության վրա:

Ձկնորսությունը խիստ կրճատում է ձկների քանակը օվկիանոսում, ծովերում և լճերում, նույնիսկ հանգեցնում է ձկների որոշ տեսակների անհետացման։

Անտառային տնտեսությունը կարող է կրճատել անտառի քանակը, բույսերի ու ծառերի տեսակները, խախտել բնական հավասարակշռությունը։

Որսորդությունը նույնպես կրճատում է կենդանիների և թռչյունների քանակը, իսկ որոշ տեսակներ լայնածավալ որսոդրության պատճառով կանգնած են ոչնչացման եզրին՝ օրինակ ռնգեղջյուրները, փղերը, վագրերը և այլն։

4. Նշել երկրներ, որտեղ տվյալ ճյուղերի զարգացումը համարվում է առաջնային։

Ձկնորսություն՝ Չինաստանը, Պերուն, Չիլին, ԱՄՆ-ը, Նորվեգիան, Ճապոնիան:
Անտառային տնտեսություն՝ Ռուսաստան, Բրազիլիա, ֆինլանդիա, Շվեդիա, ԱՄՆ, Կանադա,
Որսորդություն՝ Ռուսաստան, Կանադա, Շվեդիա, Ավստրալիա

Աշխարհագրություն․ Անասնապահություն

1․ Որո՞նք են անասնապահության զարգացման նախադրյալները:

Անասնապահության զարգացումը պայմանավորված է կերային բազայով՝ կերի առկայությամբ, բնակչության և արդյունաբերության պահանջարկով։

2․ Ի՞նչ կապ ունի անասնապահությունը տնտեսության մյուս ճյուղերի հետ:

Բուսաբուծությունը խոտակեր կենդանիների համար ուտելիք է ապահովում։ Անասնապահությունից ստացվում է շատ նյութեր (կաթ, միս, ձու, կաշի, բուրդ, փետուր, գոմաղբ և այլն), որոնք օգտագործվում են տնտեսության այլ ճյուղերի մեջ։ Օրինակ՝ կաթը, միսը և ձուն օգտագործում են սննդարդյունաբերության մեջ։ Կաշվից հագուստ և տարբեր իրեր (պայուսակ, աթոռ, և այլն) են պատրաստում, բրդից՝ հագուստներ, գորգեր, գործվածքներ են պատրաստում։ Գոմաղբից ստանում են պարարտանյութ:

3․ Թվարկել և ուրվագծային քարտեզի վրա նշել այն երկները, որոնք առաջատար են անասնապահության հետևյալ ճյուղերով՝ ոչխարաբուծություն, խոզաբուծություն, խոշոր եղջերավոր անասնապահություն, ձիաբուծություն, ձկնորսություն: 

ոչխարաբուծություն – Չինաստան
խոզաբուծություն – Չինաստան
խոշոր եղջերավոր անասնապահություն – Հնդկաստան
ձիաբուծություն – Ա․Մ․Ն․
ձկնորսություն – Չինաստան

Աշխարհագրություն․ Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսություն

Գյուղատնտեսությունը տնտեսության ամենակարևոր ոլորտներից է։ Այն կենտրոնացված է բուսական և կենդանական ռեսուրսների արտադրության և վաճառքի վրա։ Այն ունի շատ ոլորտ, բայց մենք խոսելու ենք երկու ամենակարևոր ոլորտների մասին՝ անասնապահությունը և բուսաբուծությունը։

Գյուղատնտեսությունը բոլոր երկրների համար շատ կարևոր է, որովհետև այն ապահովում է ռեսուրսներ, որոնք հարկավոր են մարդու կյանքի և սնվելու համար։ Ամեն երկիր ունի իր գյուղատնտեսության մասնագիտացումը, օրինակ ֆրանսիայում՝ գինեգործությունը և կաթնարդյունաբերությունը։ Հայաստանում դա բուսաբուծությունն է և այգեգործությունը, Հոլանդիայում՝ անասնապահությունը և ծաղկեբուծությունը։

Անասնապահություն

Անասնապահությունը գյուղատնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկն է։ Այն հիմնված է կենդանիների (կովեր, հավեր, ոչխարներ, խոզեր և այլն) պահելու և վաճառքի վրա, ինչպես նաև կենդանիների արտադրանքների՝ մսի, ձվի, կաթի, կաշվի, բրդի և ապրանքների վաճառքի շուրջ։ Անասնապահության ոլորտներից են կաթնարդյունաբերությունը, մսի արդյունաբերությունը, մեղվապահությունը, բրդի և կաշվի արտադրությունը և այլն։

Բուսաբուծություն

Բուսաբուծությունը գյուղատնտեսության այն ոլորտն է, որը զբաղվում է բույսերի և ծառերի մշակմամբ։ Բուսաբուծության մեջ լինում է մրգերի, բանջարեղենների, սերմերի, ծիլերի, սնկերի, ջրիմուռների, խոտի, և ծառերի մշակումը և վաճառքը։ Մարդիկ և կենդանիները բույսերը օգտագործում են որպես սնունդ (ուտելիք և թթվածնի աղբյուր)։ Բուսաբուծության ոլորտները բաղկացած են այգեգործությունից, բանջարաբուծությունից, անտառաբուծությունից, ծաղկաբուծությունից և այլն։

Հեղինակներ՝ Դավիթ Ապիտոնյան, Յուրա Սահակյան, Արամ Կարապետյան, Մաքսիմ Սահրադյան

Աշխարհագրություն․ Ազգային տնտեսություն

1. Որո՞նք են տնտեսության զարգացման նախադրյալները։

Երկրի բնական ռեսուրսները,
Երկրի բնակլիմայական պայմանները,
Երկրի աշխարհագրական դիրքը և տրանսպորտային ճանապարհները,
Բնակչության կրթվածության մակարդակը,
Բնակչության թիվը

2. Նշեք 5 երկիր որտեղ տնտեսության առաջատար ճյուղը.

ա) գյուղատնտեսությունն է

Սիերա Լեոնե, Սոմալի, Չադ, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, Նիգեր

բ) արդյունաբերությունն է

Անգոլա, Քուվեյթ, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա

գ) սպասարկման ոլորտն է

Միացյալ Թագավորություն, ԱՄՆ, Ֆրանսիա, Հունաստան, Բելգիա

3. Ի՞նչ ազդեցություն ունի երկրի աշխարհագրական դիրքը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Օրինակ՝ Եգիպտոսը և Թուրքիան, գտնվում են տարբեր մայրցամաքները միացնող խաչմերուկում, որի պատճառով զարգացած է առևտուրը և տրանսպորտը։ Դա նաև թույլ է տալիս արդյունաբերական գործարաններ հիմնել այդ երկրներում և էժան տրանսպորտի պատճառով վաճառել այլ երկրներին։

Մյուս կողմից՝ Հայաստանը շրջապատված է թշնամական երկրներով և չունի ելք դեպի ծով։ Այդ պատճառով հայաստանի ապրանքները ավելի թանկ է վաճառել արտասահմանում։

4. Ի՞նչ ազդեցություն ունեն երկրի բնական պայմաններն ու ռեսուրսները երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Բարենպաստ կլիմայական պայմաններ ունեցող երկրներում զարգգացած է զբոսաշրջությունը և գյուղատնտեսությունը (Հունաստան, Խորվաթիա, Իտալիա, Ֆրանսիա)։ Ավելի ցուրտ երկրներում գյուղատնտեսությունը թույլ է զարգացած բացառությամբ անասնապահության և ավելի շատ ուշադրություն է դարձվում արդյունաբերության վրա (Ֆինլանդիա, Շվեդիա, Կանադա):

Երկաթի և պղնձի հանքաքարով հարուստ երկրներում զարգացած է մետալուրգիան և մեքենաշինությունը, անտառներով հարուստ երկրներում` փայտամշակումը և թղթի արդյունաբերություն, իսկ ջրային հարուստ ռեսուրսներ ունեցող երկրներում՝ ձկնարդյունաբերությունը։

5․ Ի՞նչ ազդեցություն ունի հարևան երկրների ազդեցությունը երկրի տնտեսության զարգացման վրա. բերել օրինակներ:

Կարող է լինել բացասական և դրական։ Օրինակ՝ Հայաստանի պարագայում հարևն Ադրբեջանի և Թուրքիայի սահմանի փակելը բացասական է ազդում Հայաստանի տնտեսության և առևտրի զարգացման վրա։ Շատ հաճախ, երբ հարևան երկիրը մեծ է, կարողանում է ճնշել իր հարևան երկրի տնտեսության վրա։ Օրինակ՝ արտադրել ավելի էժան ապրանք և վաճառել այդ երկրում ինչը թույլ չի տալիս փոքր երկրի ձեռնարկություններին եկամուտ ունենալ։

Միևնույն ժամանակ եթե հարևանները միմյանց հանդեպ բարեկամաբար են տրամադրված, կարող են օգտվել միմյանց շուկաներից։