1. Ի՞նչ է շոգեգոյացումը, և ինչ ձևով է այն արտահայտվում:
Շոգեգոյացումը նյութի անցումն է հեղուկ կամ պինդ վիճակից գազային վիճակի։
2․ Ի՞նչ է գոլորշիացումը։
Գոլորշիացում հեղուկի ազատ մակերևույթից շոգեգոյացումն է։
3․ Ինչո՞ւ է հեղուկը գոլորշիանում բոլոր ջերմաստիճաններում։
Գոլորշիացում լինում է, երբ հեղուկի մակերևույթին մասնիկները իրենց քաոսային շարժումով անջատվում են հեղուկից և դառնում գազ։ Մասնիկները միշտ կինետիկ էներգիա ունեն, բացի -273 oC-ից, որը հնարավոր չէ ստանալ։
4. Ինչի՞ց է կախված հեղուկի գոլորշիացման արագությունը։
Հեղուկի գոլորշիացման արագությունը կախված է մասնիկների շարժման արագությունից, որը կախված է հեղուկի ներքին էներգիայից։
5. Ի՞նչ է խտացում։
Խտացումը նյութի անցումն է գազային վիճակից հեղուկ վիճակի։
6. Ո՞ր գոլորշին է կոչվում հագեցած։
Հագեցած գոլորշին այն գոլորշին է, որը իր հեղուկի հետ շարժուն հավասարակշռության մեջ է։
7. Ո՞ր պրոցեսն են անվանում եռում։
Եռումը այն շոգեգոյացումն է, որը տեղի է ունենում հեղուկի ամբողջ ծավալում։
8. Ի՞նչն են անվանում հեղուկի եռման ջերմաստիճան։
Հեղուկ եռման ջերմաստիճանը այն ջերմաստիճանն է, որին սկսում է եռալ հեղուկը։
9. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն։
Շոգեգոյացման տեսակարար ջերմությունը այն ջերմաքանակն է, որը անհրաժեշտ է 1 կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար։
10․ Ո՞րն է միավորը միավորների ՄՀ-ում։
ՄՀ-ում շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը Ջ/կգ-ն է։