Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի, թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ, հողագունդ, քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Առաջադրանքներ.
Ինչ տրամադրություն փոխանցեց բանաստեղծությունը:
Գեղեցկություն, բնության զարթոնք և ներդաշնակություն, հանգստություն։ Յուրանքանչյուր երկու տողը կարծես լինի մի սիրուն գեղանկար։ Այս բանաստեղծությունը կարդալուց պատկերացնում ես, ոնց է անտառը քնի մեջ է մտնում մայրամուտի ժամանակ։
Պատմի’ր` մայրամուտն ինչով է գեղեցիկ քեզ համար (6-8 նախադասություն):
Ամպերը շատ գեղեցիկ գույներ հավաքում։ Արևը արտացոլում է ամպերի վրա և նրա լույսը փոխում է երկնքի գույնը։ Լույսը շենքերի ու քաղաքի վրա վարդագույն երանգ է թողում։ Լռությունը ավելի շատ է լինում մայրամուտի ժամանակ։ Մայրամուտը Հայաստանում հատկապես գեղեցիկ է, որովհետև շրջապատի սարերի շատ գեղեցիկ են դառնում։ Իսկ մայրամուտի վերջում տեսնում ես, ինչպես է արևը սարերի հետև անհետանում, օդը դառնում է կաթնագույն, իսկ երբ վերջին լույսի շողքերը գնում են, երկինքը սկսում է մթնել։