Վերածնունդը միջնադարից հետո եվրոպական մշակութային, գեղարվեստական, քաղաքական և տնտեսական «վերածննդի» բուռն շրջան էր: Սովորաբար այն հաշվվում է 14-րդ դարից մինչև 17-րդ դար ընկած ժամանակաշրջանում, և տեղի է ունեցել արևմտյան Եվրոպայում։
Վերածննդից առաջ ստեղծագործության, արվեստի հիմնական թեման կենտրոնացած էր Աստծո և աստվածաբանության վրա։ Կրոն ու եկեղեցին արգելակում էին մտքի և մշակույթի զարգացում։ Գ0իտությունը գրեթե չէր զարգանում, իսկ արվեստը ծառայում էր կրոնին։ Վերածննդի ժամանակ, հանդես եկան գիտնականներ, որոնք սկսեցին ուսումնասիրել բնությունը, իրենց շրջապատող աշխարհը ու մարդկանց։ Արվեստաբանները, գիտնականները, և բանաստեղծները ճշմարտությունը փնտրում էին ոչ թե աստվածաբանական գրքերում, այլ գիտության մեջ։ Սրան նպաստում էր քաղաքների և առևտրի զարգացումը։
Այդ դարաշրջանում շատ հայտնի նկարիչներ են եղել։ Վերածննդի դարաշրջանի հայտնի նկարիչներից են՝ Լեոնարդո դա Վինչին, Միքելանջելոն, Ռաֆաելը և Դոնատելլոն։