Բնագիտություն․ 4.1. Ջերմային հավասարակշռություն

1ժամ. Ջերմային հավասարակշռություն
Ջերմաստիճանի հետ են կապում տաք և սառը արտահայտությունները:
Եթե տաք և սառը մարմինները հպվում են, ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են:
Երբ ջերմաչափը դնում են հիվանդի թևի տակ, ջերմությունը հիվանդից անցնում է ջերմաչափին, և հիվանդի ու ջերմաչափի ջերմաստիճանները հավասարվում են, ջերմաչափը և հիվանդը միմյանց հետ գտնվում են ջերմային հավասարակշռության վիճակում: Այսպիսով՝ մարմնի տաք կամ սառը լինելը որոշվում է նրա ջերմաստիճանով:
Ջերմաստիճանը մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը բնութագրող ֆիզիկական մեծություն է:

1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը:

Ջերմաստիճանը բնութագրում է մարմնի տաքացման աստիճանը և ջերմային հավասարակշռության վիճակը։

2. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում:

Երբ մի նյութը սառն է, մի նյութը՝ տաք, շփումից հետո երկու նյութերի ջերմաստիճանները հավասարվում են։

3. Ջերմաչափերի ի՞նչ տեսակներ կան:

Տարբեր սանդղակներ կան՝ Ցելսիուս, Ֆարենհայտ, Կելվին, Ռեոմյուր։ Մենք օգտագործում ենք Ցելսիուսը։
Ցելսիուսի 0օ-ն ջրի սառելու ջերմաստիճանն է, իսկ 100o-ը՝ ջրի եռման ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը չափվում է ջերմաչափով։ Ջերմաչափի տեսակներ են՝ հեղուկային (օրինակ՝ սպիրտով), մետաղական (օրինակ՝ սնդիկով), էլեկտրական, էլեկտրոնային և այլն։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s