Երկրագունդն ունի տարբեր ոլորտներ` ջրոլորտ, քարոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ: Ջրոլորտը Համաշխարհային օվկիանոսն է՝ լճերով, գետերով և այլ ջրավազաններով: Նա գրավում է երկրագնդի մակերևույթի մեծ մասը: Քարոլորտը բարդ կազմ ունեցող պինդ ոլորտ է, որում գերակշռում են այն քիմիական տարրերը, որոնք առաջացնում են հանքային ապարներ, կավ և ավազ:
Մթնոլորտը կազմված է տարբեր նյութերի գազերից: Այս ոլորտները փոխազդում են միմյանց հետ: Ջրահոսքերով տեղափոխվում են, օրինակ, ապարների բեկորները: Ջուրը գոլորշիանալով, անցնում է մթնոլորտ: Մթնոլորտային ճնշման հաշվին օդը լուծվում է ջրում, անցնում է նաև քարոլորտի վերին շերտերը: Այս ոլորտների հետ անմիջականորեն կապված է կենդանի օրգանիզմներով բնակեցված կենսոլորտը: Սա ընդգրկում է երկրագնդի արդեն նշված ոլորտները: Բոլոր այս ոլորտները միասին փոխազդելով կազմում են բնությունը:
Բնությունն ամբողջական է: Եթե իրարից անջատենք ջուրը, հանքային ապարները, կավը և ավազը, կամ էլ՝ օդը, ապա չենք ունենա այն, ինչ կոչվում է բնություն: Բնության այս բաղադրիչները փոխադարձ կապի մեջ են, որին մասնակից են նաև կենդանի օրգանիզմները: Բնությունը կենդանի օրգանիզմների բնակության վայր է: Բայց նա նաև կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունք է:
Առաջնայինը երկրագնդի ոլորտների այդ փոխադարձ կապում Արեգակն է, որը տալիս է էներգիա: Դա շատ կարևոր է երկրագնդի կայունության համար:
Երկրագնդի ոլորտները փոխազդում են միմյանց հետ՝ իրականացնելով նաև, ինչպես գիտեք, տարբեր նյութերի շրջապտույտը: Այդ նյութերը, օրինակ՝ ջուրը կամ ածխաթթու գազը, անցնում են մի ոլորտից մյուսը, մտնում կենդանի օրգանիզմներ, փոփոխվում և նորից անցնում արտաքին ոլորտ: Հետաքրքիր է այն, որ կենդանի օրգանիզմներում հանդիպում են գրեթե բոլոր քիմիական տարրերը, որոնք կան անկենդան մարմիններում:
Բնությունը մեր «տունն» է: Դա հրաշք է: Բնությունը պետք է պահպանել և պաշտպանել:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է բնությունը:
Բոլոր ոլորտները միասին կազմում են բնությունը։ Յուրաքանչուր ոլորտ շատ կարևոր է․
Ջրոլորտը օգնում է աշխարհի բոլոր կենդանիների, բույսերի և մարդկանց կենսագործունեությանը։ Առանց ջրի Երկիր մոլորակի վրա կյանքը չէր լինի։
Կենսոլորտն էլ է կարևոր։ Կենսոլորտին հատուկ է բազմազանությունը, առանց որի կենսոլորտն կփլուզվեր։
Քարոլորտը ձևավորում է երկրի կեղևը։ Քարոլորտը այն հիմքն է, որի վրա ձևավորվել են ջրոլորտը և կենսոլորտը։
Առանց մթնոլորտի, բնությունն կքանդվեր։ Ծառերին և բույսերին պետք է լույս, ջուր, և օդ։ Առանց օդի, կենդանիները և մարդիկ շատ արագ կոչնչանան։
2. Ի՞նչ դեր ունի Արեգակը երկրագնդի ոլորտների փոխադարձ կապում:
Խոտին, բույսերին, կենդանիներին և մարդկանց Արեգակի լույսը և էներգիան շատ կարևոր են։ Առանց արեգակի ջերմության երկրագնդի վրա անվերջ ձմեռ կլիներ և բույսերի ու կենդանիների մեծ մասը կմահանային։
3. Կարո՞ղ եք բերել երկրագնդի ոլորտների փոխադարձ կապի օրինակ:
Արեգակի տաքությունից ջուրը կոնսոլորտից գոլորշիանում է և բարձրանում մթնոլորտը ու դառնում ամպ։ Այդ ամպը կենսոլորտի վրա անձրև է տեղում, օգնում կենսոլորտի բույսերի աճին և կենսոլորտի ու քարոլորտի միջով անցնում հոսում է հետ լճերի և ծովերի մեջ։
Քարոլորտը խոտը և հողը պինդ է պահում, որը թույլ է տալիս բույսերին աճել։
Առանց մթնոլորտի և ջրոլորտի, կենսոլորտը չէր կարող ապրել։
Եթե մթնոլորտը, ջրոլորտը, կենսոլորտը և քարոլորտը լինեին առանց դրանցից որևէ մեկի, շատ վատ կլիներ։