Agarak translation (English —–> armenian)

  • Ինչու՞ պետք է ամեն աշակերտ գոնե մեկ անգամ ագարակ այցելի։

 

Ագարակ այցելելը աշակերտների համար սովորական՝ դպրոցական  միջավայրից հեռու կրթական փորձ է։ Մեծանալով քաղաքային միջավայրում, գիտես որ մի բան կա, որը երեխանները չեն տեսնում՝ իրական ագարակը և կենդանիները. Աշակերտները պետք է իմանան՝ որտեղից է գալից իրենց սնունդը, դա արդեն ինքին դաս է։ Նրանք կտեսնեն այն ծանր աշխատանքը և այն ջանքը, որը պահանջվում է բերքը ցանելու, աճեցնելու և հավաքելու համար, ինչպես նաև անասուններին խնամելու և մեծացնելու նրանց. Այս ողջ գործընթացը հասկանալը կօգնի ուսանողներին շնորհակալ լինել իրենց ուտելիքի համար։

  • Երբ երեխաները ագարակ են այցելում, ի՞նչ պարտականություններ են սովորում։

 

Ագարակ այցելելը շատ լավ միջոց է պարտականություն սովորելու համար․ կենդանիներին խնամելը, կերակրելը ինչպես նաև ջրելը, մաքրելը և ինչ-որ բան կառուցելը ֆերմերների ամենօրյա գործերն են։ Սա աշակերտներին օգնում է սովորել հմտություններ, որոնք անհրաժեշտ են ուրիշ կենդանիններին խնամելու համար։ Այդ պատասխանատվությունը կարող է փոխանցվել իրենց կյանքի այլ ոլորտներ, օր՝ դասարանում իրենց գործունեության և ուրիշների հետ շփման մեջ։ Ագարակ այցելելը կարող է շատ հաճելի և շատ տարբեր լինել քաղաքում ապրելուց։

  • Ի՞նչ են նրանք անում ագարակում ամեն օր։

 

Նրանք խնամում են կենդանիններին, կերակրում նրանց, սանրում ձիերին, ջրում բույսերը, ձի են նստում և լողում լողավազանում. Մենք մեր ագարակում ունենք թոնիր, որտեղ աշակերտները լավաշ են թխում. Ինչպես գիտեք, դա հայկական ավանդական հացն է. Այս բարակ և փափուկ հացը նման է մեքսիկական տորտիլային.

  • Կարո՞ղ են մյուս աշակերտները ագարակ այցելել։

Իհարկե, կարող են։

  • Կարող են ընտանիքները ագարակ այցելել

Այո, կարող են, բայց դասերից հետո, այսինքն՝ երեկոյան հինգին կամ կիրակի օրերին։ Ընտանիքի հետ միասին ագարակ այցելելը ապահովում է  հաճելի ընտանեկան ժամանակ։ Ծնողների և երեխաների հետ ժամանակ անցկացնելը կրթական միջավայր է ստեղծում, որը ավելացնում է գիտելիքները։

  • Այսպիսով, ի՞նչ կուզենաիք ասել այլ դպրոցներում աշխատող ուսուցիչներին։

 

Սիրելի ուսուցիչներ, եթե դուք ուզում եք, որ ձեր աշակերտները զգան ագարակ այցելելու հաճույքը կամ եթե դուք փնտրում եք քաղաքում գտնվող ագարակ, ուր դուք կարող եք թողնել ձեր աշակերտներին վայելել ագարակը, զանգահարեք Մխիթար Սեբաստացի կրթահամալիր հետևյալ հեռախոսահամարով․ (+374) 74 72 46։

  • Ի՞նչ այլ օգուտ կարող է տալ ագարակ այցելելը։

 

Սեփական փորձով սովորելը ավելի արդյունավետ և հաճելի է քան դասագրքերով։ Դրա հետ մեկտեղ նրանք կարող են ուսումնական հիշարժան արկածներ ունենալ և ընկերներ ձեռք բերել սեբաստացիների շրջանում։

  • Շնորհակալություն հարցազրույցի համար

 

Շնորհակալություն Ձեր հրավերի համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s