Հայրենագիտություն 21․10․19

Մեծ իրարանցում էր սկսվում հին Երևանի հին բակերում, երբ հայտնվում էր դանակ-մկրատ սրողը։ Իր գործիքը շատ հետաքրքիր էր, պտտվող մասերով։ Նա դազգահը դնում էր բակի կենտրոնում ու կանչում. «Դանակ-մկրատ սրեմ։ Շտապում էին տան տիկինները դանակ-մկրատ առած, հավաքվում էին երեխաները տեսնելու այդ հրաշքը, երբ ոտքի թեթև շարժումով վարպետը պտտում էր քարերը, և սրվող դանակի կամ մկրատի տակից թռնում էին կայծերը։ Կայծերը վառ էին, երեխաները սիրում էին ձեռքերը դեմ անել, որ զգան կայծի ջերմությունը։ Սրող վարպետը ձայն չէր հանում, թողնում էր, որ երեխաները զգան կայծերի ջերմությունը. «Ո՛նց է,- հարցնում էր,- կծում է, չէ՞»։ Երբ պտտվում էին սրաքարերը, մարդիկ գալիս էին ու գնում։ Իսկ երբ մարդ չէր լինում, կանչում էր. «Շուտ եկեք, թե չե գնում եմ»։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s