«Մաթիլդա» ֆիլմը

Առաջադրանքներ

1․ Գրավոր պատմի՛ր ֆիլմը (7-8 նախադասությամբ):

Մաթիլդան մի աղջիկ է, որը ուներ շատ չար ու անուղեղ ծնողներ և եղբայր։ Երբ նրանք գնում էին աշխատանքի (ու երբ եղբայրը գնում էր դպրոց), Մաթիլդային ամեն անգամ թողնում էին մենակ տանը։ Նրանք անընդհատ ասում էին Մաթիլդային․ «Գիրք մի կարդա, հեռուստացույցով զբաղվի»։

Մաթիլդայի հայրիկը վաճառում էր ավտո, բայց վաճառելուց առաջ ինչ-որ փոշի էր դնում ավտոների մեջ, որ դրանք շուտ փչանան ու մարդիկ նորից գան ավտո առնելու։ Մաթիլդային դա դուր չէր գալիս ու նա որոշեց պատժել հայրիկին ու գլխարկի մեջ սոսինձ դրեց։ Երբ մայրիկը մկրատով կտրում էր գլխարկը հայրիկի գլխից, Մաթիլդան նստած կարդում էր։ Հայրիկն ու մայրիկն որոշեցին հեռուստացույց նայել, և հայրիկը Մաթիլդայի գիրքը ճղեց, որպեսզի ստիպի Մաթիլդային իրենց հետ հեռուստացույց նայել։ Դրանից հետո նա նույնիսկ բռնեց Մաթիլդայի գլուխը որպեսզի այլ կողմ չկարողանա նայել։ Մաթիլդան ջղայնացած կկոցեց աչքերը և հանկարծ հեռուստացույցը ջարդվեց։

Այդ օրը Մաթիլդան որ աչքերով կարող է շարժել ցանկացած իր։ Բայց նա հայտնաբերված ուժը օգտագործում էր միայն բարի բաներ անելու համար։

Մաթիլդան մանկապարտեզում ուներ շատ բարի դասատու ու շատ չար տնօրեն։ Մի օր Մաթիլդան դասարանում վախեցրեց տնօրենին, այնպես որ տնօրենը դասարանից դուրս փախավ։
Քանի որ ոչ ոք չէր սիրում տնօրենին, բոլորը սկսեցին նրա վրա շպրտել ջրով լի փուչիկներ, զուքարանի թուղտ և այլ իրեր։ Տնօրենը ավտոն նստեց և փախավ դպրոցից։ Վերջում Մաթիլդայի դասատուն որդեգրեց Մաթիլդային և Մաթիլդան սկսեց ապրել իր դասատուի հետ։

2․ Առանձնացրո՛ւ այն կերպարը, որն ամենաշատը քեզ դուր եկավ, բնութագրի՛ր նրան:

Մաթիլդայի դասատուն շատ բարի է և եթե չլիներ նա, Մաթիլդայի կյանքը շատ վատ կլիներ։

3․ Համեմատի՛ր դպրոցի տնօրենին քո դպրոցի տնօրենի հետ:

Մաթիլդայի տնօրենը շատ չար է։ Երբ մեկը չի լսում տնօրենին, տնօրենը նրանց դնում է մի շատ փոքր սենյակի մեջ։ Սենյակի պատերից մեխեր էին դուրս գալիս, և երեխաները ստիպված էին անշարժ մնալ սենյակի կենտրոնում, որպեսզի մեխերը իրենց չծակեն։

Իմ տնօրենը շատ բարի, խելոք ու ստեղծագործ մարդ է։ Նրան ամեն օր տեսնում եմ դպրոց գալիս ավտոբուսի մեջ, հետո էլ՝ դպրոցում, ուր նա հեծանիվով շրջում է տարբեր մասնաշենքերով

4․ Համեմատի՛ր Մատիլդայի ուսուցչին քո ուսուցչի հետ:

Երկուսն էլ շատ բարի ու խելոք են։

«Մաթիլդա» ֆիլմում իմ ամենասիրաժ հերոսը Մաթիլդայի դասատուն է, բայց ես ավելի շատ սիրում եմ ընկեր Ռիմային։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s