Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

Այնինչ բընության զըվարթ համերգի
Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

 

Բացատրել հետևյալ բառերը

  1. Շաչել – սուլոցի նման սուր ձայն հանել։
  2. Ունկնդիր – մարդ, որ լսում է խոսողին։
  3. Մտախոհ – մտազբաղ, մտքերի մեջ սուզված։

 

Գրել հետևյալ բառերի հոմանիշները

  1. Ժայռ – ապառաժ, քերծ, վեմ։
  2. վտակ – գետակ, առու, առվակ։
  3. ժիր – աշխույժ, կենսախինդ, առույգ, կայտառ։
  4. ծերունի – ծերուկ, ծեր տղամարդ, ալևոր՝ զառամյալ մարդ։
  5. զվարթ – կենսուրախ, ուրախ,, կենսաղինդ, ժպտուն։
  6. կայտառ – անլեզու, անխոսում, անասուն, անձայն, լուռ։
  7. հավեռժական – մշտական, հավի, տենական, մշտնջենական։

 

Գրել հետևյալ բառերի հականիշները

  1. անհանգիստ – հանգիստ, խաղաղ, հանդարտ։
  2. ընկնել – վեր կենալ, ելնել, բարձրանալ։
  3. ծերունի – երիտասարդ։
  4. ժիր – թույլ, ծույլ, ալարկոտ, դանդաղաշարժ
  5. զվարթ – տխուր, մռայլ։

1.Կետերի փոխարեն գրի՛ր է կամ ե:

Երևան, երազ, եկեղեցի,  ելակ,  էներգիա,  երկինք, արևելք, զարկերակ, կարդում էի, գրում  ես, քայլում էինք, նվագում են, ընթերցում էինք, լողում են,  նայում էիր:

  1. Տրված նախադասություններում գտի´ր այն բառերը, որոնց սկզբնատառ  ե-ն կարդացվում է  է:

Ձեր հարևանի որդին եմ:
Այդ թիմի մարզիկների՞ց ես:
Մենք լավ ընկերներ ենք:
Արդեն մեծ տղաներ եք:
Իմ բարեկամներն են:

 

One thought on “Համերգ

  1. Pingback: Մայրենիի 3-րդ շրջանի ամփոփում – Դավիթ Ապիտոնյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s